Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հովանավորել` չի նշանակում փող տալ, հովանավորել նշանակում է` պայմաններ ստեղծել»

«Հովանավորել` չի նշանակում փող տալ, հովանավորել նշանակում է` պայմաններ ստեղծել»
08.11.2013 | 16:19

«Ի՞նչ է արտադրվում մեր երկրում` ոչինչ, բացի ընդերքի հարստությունից, որը Աստված է տվել: Մենք արտադրում ենք սնունդ, դա նվաճում չէ: Աշխարհում չկա երկիր, որը սնունդ չարտադրի: Խնդիրը նրանում է, թե մեր սնունդը ինչպիսի՞ հեղինակություն ունի և ի՞նչ ծավալներով է արտահանվում»,-անդրադառնալով Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, ասաց Սպառողների միության նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆԸ:

Այն, որ մթերքի 60 տոկոսը արտահանվում է, ըստ Ա. Պողոսյանի` դա լավ է, բայց կարևորը այստեղ դինամիկան է, որը չկա: «Եվ դա չեմ տեսնում, տարեց տարի պետք է գոնե 6-7 տոկոսով աճի արտահանման տեմպը, ես դա չեմ տեսնում: Մեզ մոտ մթերումը կազմակերպվում է ծայրաստիճան վատ, գրեթե չկա»,- նկատեց Սպառողների միության նախագահը և շարունակեց,- «Մթերում չի կազմակերպվում: Գյուղացիները տառապում են` ծիրանս փչացավ, պոմիդորս գնող չկա…: Այդ քայլերը եթե լինեն կոորդինացված, պետության կողմից հովանավորվեն ինչպես հարկն է, պատկերն այլ կլինի: Հովանավորել` չի նշանակում փող տալ, հովանավորել նշանակում է` պայմաններ ստեղծել,ինչը բացակայում է»:

Արմեն Պողոսյանը խորհուրդ տվեց` խուսափել տանը պահածո պատրաստելուց:

«Դա վտանգավոր է: Տան պայմաններում հնարավոր չէ այնպիսի ջերմաստիճան ստանալ, որը կոչնչացնի բոլոր մանրեները և կլինի անվտանգ»,-նշեց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ